ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կառուցենք լույսի սուրբ խորանը, որովհետև այստեղից մեզ համար լույս ծագեց Հայաստան աշխարհում

Կառուցենք լույսի սուրբ խորանը, որովհետև այստեղից մեզ համար լույս ծագեց  Հայաստան աշխարհում
26.07.2024 | 07:53

Եկեղեցին ժողովրդի հոգևոր ուժն է, նրա ապավենը, պաշտպանն ու առաջ մղող այն ուժը, որին շատ դեպքերում հնարավոր է ապավինել:

ՄԵԾԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածինը կառուցված է ոչ թե հաստաբեստ սյուների վրա, այլ հայ ժողովրդի հոգու և սրտի մեջ և դրա համար էլ խորտակելի չէ և անսասանելի է:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Ոչինչ չկա՛ ավելի հզոր, քան ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ: Ով կցանկանա նրա դեմ պայքարել, անխուսափելիորեն կմահանա՛:
Դա միևնույնն է, որ պայքարես Երկնքի դեմ:
Սբ. Հովհան ՈՍԿԵԲԵՐԱՆ

***
Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի:
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զրահանդերձ է փայլուն, մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբիւն եւ երգն է միշտ յաղթութիւն…
Վահան ԹԵՔԵՅԱՆ

***
Մարդու համար Աստված չի կարող լինել Հայր, եթե Եկեղեցին իր համար Մայր չի համարում։
Սուրբ Կիպրիանոս ԿԱՐԹԱԳԵՆԱՑԻ

***
Աստված փնտրելու ճամբին ես գտա Սբ. Էջմիածինը և իմ Հայրենիքը, ու խոնարհվեցի ճակատագրի առջև։
Սուրբ Էջմիածինը այն մայր հնոցը եղավ, ուր դարբնվեցին հայոց հանճարի անճառ ձևերը և այն գանձարանը, ուր մեկտեղվեցին այդ հանճարի լույս գոհարները:
Սբ. Էջմիածինը մեր Սինա լե՚ռն է, մեր Ակրոպո՚լը, մեր Սուրբ Պետրո՚սը:
Սուրբ Էջմիածինը սակայն անցյալ չէ միայն, Նա նաև ներկա է և մեր ապագան:
Նա կենդանի է ու մշտանորոգ:
Սուրբ Էջմիածինը միշտ բաշխվում է ու չի նվազում, ինչքան բաշխվում, այնքան շատանում է, ինչքան լույս է սփռում, այնքան շողում է:
Դարերը կգան, դարերը կանցնեն, Նա միշտ կբարձրանա, կլուսավորի ու կներշնչի, կյանք տալով` կապրի:
Ծովերը, օվկիանոսները կամ օտար ձեռքերը մեզ կարող են բաժանել, բայց Էջմիածինը միշտ մոտ է մեզ:
Եվ ինչքան հեռու, այնքան մե՛րն է Նա, այնքան դառնում է խորհուրդ ու հրաշք, երազ և իսկություն, հույս ու ստուգություն։
Վազգեն ՎԵՀԱՓԱՌ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6330

Մեկնաբանություններ